Կարևոր իրադարձություններ

Թեհրանում տեղի ունեցած ԵԱՏՄ երկրների տնտեսական նիստում կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

05 Դեկտեմբեր, 2023 14:49
Թեհրանում տեղի ունեցած ԵԱՏՄ երկրների  տնտեսական նիստում կարևորվել է հայ-իրանական  առևտրատնտեսական  կապերի ընդլայնումը

Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական նիստ, որին ելույթով հանդես է եկել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նիստին մասնակցել են նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Իր ելույթում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը։

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս առաջնահերթությունները՝ նախարարի տեղակալը կարևորել է երկրի տնտեսության դիվերսիֆիկացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին