«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրեր առաջ մամուլում նորից տեղեկություն էր տարածվել, որ գործարար Նարեկ Նալբանդյանը, որն, ըստ ժամանակացույցի, մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, չի կատարել այն, սակայն դեկտեմբերի 23-ին պատրաստվում է հյուրանոցի բացմանը։ Քանի որ դեռ սեպտեմբերի սկզբին հրապարակել էինք մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունն այն մասին, որ գումարն ամբողջությամբ վճարված է, ուստի «Փաստը» կապ հաստատեց Նարեկ Նալբանդյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում, վճարվե՞լ է պարտքը, թե՞ ոչ:
Տասնյակ գործարաններ ու բիզնեսներ եմ հիմնել՝ սեփական աշխատանքով, վարկային միջոցներով, այս դեպքում՝ փակովի տարբերակով, կարևորը՝ բոլորը ժամանակի ընթացքում դարձել են կայացած բրենդներ, որակի չափանիշներ։ Որ ալան- թալանով զբաղված լինեի, գուցե ստիպված չէի լինի բիզնեսներ զարգացնելու համար վարկեր վերցնել, բայց սեփական քրտինքով վաստակող մարդկանց համար դա չափազանց օրինաչափ երևույթ է»,-նշեց Նալբանդյանը՝ հավելելով, որ ներկայում ներդրումային փաթեթների քննարկման մեջ են. «Նախատեսում ենք տասնապատիկ ավելին կառուցել, քան մինչ այժմ արել ենք»»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: