Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոցների պարբերական գործածումն առաջացնում է ծանր կախվածության համախտանիշ՝ դրանից բխող խիստ բացասական հետևանքներով. ԱՆ

28 Նոյեմբեր, 2023 14:57
Թմրամիջոցների պարբերական գործածումն առաջացնում է ծանր կախվածության համախտանիշ՝ դրանից բխող խիստ բացասական հետևանքներով. ԱՆ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թմրամիջոցներով պայմանավորված հիմնախնդիրը շարունակում է մնալ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում։

Հիշեցնում ենք, որ թմրամիջոցների օգտագործումը կարող է ճակատագրական լինել. հնարավոր է՝ առաջին իսկ գործածումից սուր ինտոքսիկացիա («գերդոզավորում»)՝ հավանական մահվան ելքով:

Թմրամիջոցների պարբերական գործածումն առաջացնում է ծանր կախվածության համախտանիշ՝ դրանից բխող խիստ բացասական հետևանքներով։

Բացի այդ, թմրամիջոցների գործածման հետևանքով առաջանում են ծանր հոգեախտաբանական խնդիրներ՝ ընկալման, մտածողության, գիտակցության ոլորտների խանգարումներ, տրամադրության խանգարումներ, ինչպես նաև` սուիցիդալ մտքեր, որի դեպքում հնարավոր է անգամ ինքնասպանություն։

Թմրամիջոցների օգտագործման արդյունքում հաճախ առաջանում են այնպիսի հոգեկան խանգարումներ, որ անհրաժեշտ է լինում ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում:

Թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված վնասներն անասելի մեծ են ինչպես թմրամիջոցներ գործածող անձանց և նրանց ընտանիքների, այնպես էլ` հասարակության և պետության համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, զե՛րծ մնացեք թմրամիջոցներից. դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։

 

Լրահոս

Դիտել ավելին