«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այն բանից հետո, երբ պետությանը վերջապես հաջողվեց վաճառել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը, տարաբնույթ քննարկումներ են եղել դրա շահագործման ժամկետների, ներդրումների և համանման թեմաներով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, սպասվում է ճոխ միջոցառում՝ արտերկրից և Հայաստանից բավական ներկայացուցչական հյուրերի մասնակցությամբ: Ավելին, մեր տեղեկություններով, համալիրը արդեն ամրագրումներ է անում։ Օրինակ, Ամանորի շոուին արդեն իրենց մասնակցությունն են հաստատել մեծաթիվ ճանաչված աստղեր:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: