Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Համապատասխան որոշումներում ասված է՝
«Արմեն Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»:
«Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»: