Երեկ հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքվ՝ վիրահատությունը բարեհաջող է անցել:
«Այս պահին զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: