Կարևոր իրադարձություններ

Լատվիան կսահմանափակի մուտքը շենգեն վիզա ունեցող ռուսների համար

09 Սեպտեմբեր, 2022 12:06
Լատվիան կսահմանափակի մուտքը շենգեն վիզա ունեցող ռուսների համար

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է սահմանափակել շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ ՌԴ քաղաքացիներին տրամադրված 12 մլն վիզան մեկ որոշմամբ չեղարկելն «անհնար է ինչպես իրավաբանորեն, այնպես էլ տեխնիկապես», բացի դրանից, «այդ 12 միլիոնից ոչ բոլորը պետք է հետ կանչվեն», այդ պատճառով Լատվիան այլ երկրների հետ մեկտեղ կհամապատասխանեցնի որոշումներն ու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակը։

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբիրգիսը միևնույն ժամանակ նշել է, որ որոշումների կայացումը կարող է մի քանի շաբաթ տևել։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին