Կարևոր իրադարձություններ

Ֆիդանյանը՝ Վեդիում հայերի ու թուրքերի ընդհարման մասին

01 Սեպտեմբեր, 2022 13:32
Ֆիդանյանը՝ Վեդիում հայերի ու թուրքերի ընդհարման մասին

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է մամուլում և սոցցանցերում տարածված լուրերին և տեսանյութին, ըստ որոնց՝ թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին:

«Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուք կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Ներկայումս իրականացվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, արդյունքներն առավել մանրամասն կներկայացնենք»,-նշել է Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ բոլոր հանգամանքները կպարզեն և կներկայացնեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին