Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը ԼՂ-ի շուրջ համաձայնագրի ստորագրման գործում առանցքային էր: Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Interfax-ը։
«Այդ դերը առանցքային էր։ Ստորագրմանը նախորդել է շատ-շատ օրեր շատ լարված, երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանքի։ Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր», - ասել է Պեսկովը RT-ին տված հարցազրույցում ։