Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա է ժամանելու ուրբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է РИА Новости-ն։
«Մենք կարևորում ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուրբաթ օրը Թուրքիա կժամանի Ռուսաստանի պատվիրակությունը՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- հայտարարել է Չավուշօղլուն։