Կարևոր իրադարձություններ

Նախկին իշխանական համակարգի վերնախավում տիրապետել է խմբային շահերի սպասարկման տրամաբանությունը. Ա.Սաքունց

24 Մայիս, 2019 22:52
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
Նախկին իշխանական համակարգի վերնախավում տիրապետել է խմբային շահերի սպասարկման տրամաբանությունը. Ա.Սաքունց

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ակնհայտ է, որ Բարձրագույն դատական խորհուրդը և Ազգային անվտանգության ծառայությունը երկու խիստ տարբեր կառույցներ են։

Երբ երկու եղբայրներ միաժամանակ հրաժարական են տալիս իրար հետևից նույն օրը, ժամերի տարբերությամբ, ունի մեկ հստակ բացատրություն։

Նախկին իշխանական համակարգի վերնախավում տիրապետել է ոչ թե պետության հանդեպ, պաշտոնով պայմանավորված լիազորություններն ու գործառույթները պետական շահերի նպատակով իրացնելու տրամաբանությունը, այլ անձնական դրդապատճառները, խմբային շահերի սպասարկման տրամաբանությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին