Կարևոր իրադարձություններ

«Ամբողջ Գյումրին նույն օրը գիտեր, որ հանցագործությունը կատարել է 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը»

13 Դեկտեմբեր, 2018 17:25
«Ամբողջ Գյումրին նույն օրը գիտեր, որ հանցագործությունը կատարել է 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը»

Գյումրիում փողոցի մաքրուհու սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող: Այս մասին  գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց դեկտեմբերի 11-ին:

Այս տեղեկատվությունը հրապարակելվուց հետո, կարծիքներ հնչեցին, որ եթե սպանությունը կատարվել է դեկտեմբերի 2-ին և հենց նույն օրն արդեն շրջանառվում էր սպանությունը   ռուս զինծառայողի կողմից կատարված լինելը, ապա ինչու՞ է այն պաշտոնապես հայտարարվել միայն դեկտեմբերի 11-ին, ավելին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը  ավելի վաղ հերքել էր այդ լուրը:

Shabat.am  լրատվականը այս թեմայով զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով պատասխանելով մեր այն հարցին, թե իրականում այս սպանությունը կոծկելու միտում կա՞, նշեց.

«Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան ու դեռ առավոտյան Գյումրիում բոլորը  տեղյակ էին այդ դեպքի և հանցագործի մասին: Ամբողջ Գյումրին գիտեր, որ հանցագործությունը գործել է 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը: Ինձ՝ որպես գյումրեցի, հետաքրքրում է՝ ի՞նչն էր պատճառը, որ  իրավապահ մարմինները մինչև դեկտեմբերի 11-ը գաղտնի էին պահում հանցագործի ով լինելը, եթե իրականությունը ողջ Գյումրին գիտեր:

Ես իհարկե հասկանում եմ, որ այսպիսի հանցագործությունները շատ մեծ արձագանք են ունենում հասարակության մոտ և մեխանիկորեն աճում է հակառուսական տրամադրությունները: Բայց հանցագործությունը գաղտնի պահելը, հետագայում տեղեկատվությունը ընդամենը մեկ տողով հրապարակելը այն օրը, երբ հասարակության մեծ մասի ուշադրությունը սևեռված է ԱԺ արտահերթ ընտրությունների մեծ մասի արդյունքների վրա՝ հույս ունենալով, որ այդ ինֆորմացիոն ահռելի հոսքի  մեջ այդ տեղեկատվությունը կկորի,  մի փոքր անտրամաբանական է:

Ավելի ճիշտ կլինի կոնկրետ ռուսական կողմի հետ մշակել մեխանիզմներ և ամեն ինչ անել, որպեսզի այն բարձիթողի իրավիճակը, որը կա 102-րդ ռազմաբազայում,  և գյումրեցիները անընդհատ այդ ամենի հետ առնչվում են,  մի փոքր մեղմվի կամ ընդհանրապես բացառել այդպիսի երևույթները: Ամենակարևորը պետք է իմանալ, ի՞նչ իրավունքով 102-րդ ռազմաբազայից ռուս զինծառայողը առավոտյան այդ ժամին գտնվել է նույն Սլաբոդկա թաղամաս կամ ի՛նչն է պատճառը, որ այդ աստիճան դաժանաբար ծեծել էր այդ կնոջը: Ի դեպ՝ գրեթե բոլոր լրատվամիջոցները սխալ են  հաղորդում, որ կինը մահացել է հիվանդանոցում: Նա մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ և այդ մասին ամբողջ Գյումրին գիտի »:

Մեր հարցին, թե ու՞մ է ձեռնտու այս հանցագործությունը թաքցնելը, զրուցակիցը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել, թե ում է ձեռնտու: Կարող եմ միայն արձանագրել փաստ, որ այն, ինչ-որ տեղի ունեցավ այս կնոջ սպանության շուրջ՝ ուղղակիորեն նպատակ էր հետապնդում ծածկադմփոց անել այդ հանցագործությունը, որի մեջ ներքաշված են և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ ռուսական ռազմաբազայի հրամատարությունը, որովհետև եթե մեկը մյուսի հետ չհամագործակցեին, և այդպիսի դոզավորված ինֆորմացիա չտային դեկտեմբերի 2-ին և 11-ին, ապա  ինձ մոտ այսպիսի տպավորություն չէր ստեղծվի: Խնդիրը հետևյալն  է՝  ծածկադմփոց  անելով որևէ հարց չի լուծվում, ընդհակառակը ՝ավելի կխորանան խնդիրները՝ կապված 102-րդ ռազմաբազայի կարգապահության հետ: Սա կբերի նրան, որ վաղը, մյուս օրը նույն ռազմաբազայի  մեկ այլ զինծառայող, նույն տիպի դաժան այլ հանցագործություն կգործի: Խնդիրը հետևյալն է՝ այս հանցագործությունները պետք է բացահայտվեն և հանցագործները պետք է պատժվեն : Բացի դրանից, ինձ որպես ՀՀ քաղաքացի  ևս մեկ հարց է հետքրքրում՝ եթե ռուս զինծառայողը  ՀՀ տարածքում , Գյումրի քաղաքի Սլաբոտկա թաղամասը  ՀՀ տարածք է, որը որևէ կապ չունի  ռուսական ռազմաբազայի հետ, ի՞նչ  իրավունքով են  հայ իրավապահները  այդ ռուս զինծառայողին հանձնել ռուսական կողմին և ներկայիս դրությամբ նախնական կալանքը նա կրում է 102-րդ  ռազմաբազայի տարածքում, ինչպես ժամանակին Պերմյակովին հանձնեցին»

 

Լրահոս

Դիտել ավելին