Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ` լուրջ ձեռքբերումներ կլինեն մեր և ԻԻՀ գործարարների միջև. վարչապետ

15 Հոկտեմբեր, 2015 15:12
Կարծում եմ` լուրջ ձեռքբերումներ կլինեն մեր և ԻԻՀ գործարարների միջև. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, համաձայն որի` ներդրումային ծրագրի շրջանակներում «Տավուշ տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգվեց:

Նախագծի հաստատման շրջանակում վարչապետն անդրադարձավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի՝ Երևան Կատարած այցին և առավոտյան կայացած գործարար համաժողովին։

«70 գործարար է այցելել Հայաստան ԻԻՀ-ից և մոտ 120 գործարար է մասնակցել համաժողովին: Բացումն իրականացրել ենք, և այն հիմա շարունակվում է, ես կարծում եմ, որ լուրջ ձեռքբերումներ կլինի մեր և ԻԻՀ գործարարների միջև»,- ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին