Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս են արձագանքում բարձրաստիճան հոգևորականները կաթողիկոսի դեմ ակցիաներին

23 Մայիս, 2018 14:20
Ինչպե՞ս են արձագանքում բարձրաստիճան հոգևորականները կաթողիկոսի դեմ ակցիաներին

Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց հավաքված որոշ քաղաքացիներ հայտարարել էին, որ Հանրապետության հրապարակից պատրաստվում են շարժվել Էջմիածին քաղաք՝ պահանջելու Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը: Սրան զուգահեռ մի քանի լրատվամիջոցներում Վեհափառի հասցեին վիրավորական արտահայտություններ և քննադատություններ պարունակող հրապարակումներ եղան։

 

Այս կապակցությամբ զրուցել ենք մի քանի բարձրաստիճան հոգևորականների հետ։

Մայր Աթոռի Դիվանապետ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանն ասաց․ «Քաղաքական ներկա զարգացումների տրամաբանությունը ներեկեղեցական կյանքում օգտագործելու փորձը անընդունելի և անթույլատրելի է թե՜ հենց քաղաքական և թե՜ հոգևոր ու բարոյական տեսանկյուններից։ Ակնհայտ է նաև, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և եկեղեցու դեմ ընթացող արշավները տեղեկատվական պատվիրված սադրանքներ են, որոնց հեղինակները, չնայած բոլոր ջանքերի, չեն կարողանում քողարկված պահել թե՜ իրենց, թե՜ իրենց անձնական նեղ հաշիվները»։

Картинки по запросу Տեր Արշակ եպիսկոպոս

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան ասաց․ «Կարծում եմ՝ իբրև հոգևորական իմ դիրքորոշումը պետք է պարզ լինի, Վեհափառ Հայրապետի դեմ կազմակերպված հավաքների մասնակիցներին հորդորում եմ դադարեցնել նման բաներով զբաղվել»։

Похожее изображение

 

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ այսպես արձագանքեց․ «Բնականաբար դիրքորոշումս այն է, որ չի կարող քաղաքացիական շարժման ինչ-որ ալիք նույն ձևակերպումը ստանալ եկեղեցու հանդեպ։ Սթափության , խոհեմության, աղոթքի կոչ եմ անում։ Այն գործիքներն ու ճանապարհները, որոնք կիրառվում են սոցիալական, քաղաքական, հանրային կյանքում, չեն կարող ինչ-որ ձևով եկեղեցու, ամենայն հայոց Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի հանդեպ կիրառվել։ Ես չեմ հավատում որ այդ շարժման մեջ մարդիկ հավատացյալներ են ընդհանրապես, ամեն մեկն իր շահն ունի, իր ակնկալիքն ունի, իր ճանապարհն ունի։ Այս պահին այսպես են ուզում՝ այսպես են հնչեցնում, վաղը ուրիշ բան կհնչեցնեն․ անընդունելի է պարզապես»։

Картинки по запросу Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էլ հորդորեց դիմել Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի տեղեկատվական համակարգին։

Картинки по запросу Մուշեղ Սրբազան

 

Այս խնդրի շուրջ Շաբաթ.am-ը կշարունակի զրուցել եկեղեցու ծառայողների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին