Կարևոր իրադարձություններ

«Անվտանգության խորհրդի կարգավիճակը` 2018թ. ապրիլի 18-ից հետո»

16 Հունիս, 2017 13:28
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Անվտանգության խորհրդի կարգավիճակը` 2018թ. ապրիլի 18-ից հետո»

Շատ կարևոր թեմա է Անվտանգության խորհրդի կարգավիճակը` 2018թ. ապրիլի 18-ից հետո:

Պատկերացնենք այսպիսի սցենար:

Դա նմանվում է ГКЧП-ին, բայց բովանդակությամբ Ռազմավարական կառավարման պետական կոմիտե, որի ղեկավարն, օրինակ կարող է լինել ասենք Սերժ Սարգսյանը: 
Կազմը կմնա նույնը, բայց սահմանադրական օրենքի ուժով կընդունի պետական մարմինների կողմից պարտադիր կատարման ենթակա որոշումներ:

Կայուն քաղաքական մեծամասնության պայմաններում ինչն է խանգարելու նման օրենքի ընդունումը և նման սցենարի իրականացմանը??

Մեկ տարուց քիչ էլ ժամանակ է մնում...

Եվ ասեք, համոզեք, թե այս սցենարն անհավանական է ՀՀ-ում..!!!

Հա'յ մարդու իրավունք, հա'յ սահմանադրություն, հա'յ կուսակցություն, հա'յ քաղաքականություն. ուղղակի "կայուն, կառավարելի, նորմալ պետություն":

Ոչ պետք է մտածել, ոչ իրարով անցնել, ոչ չարչարվել` յոլա գնացեք մինչև աշխարհը դզվի....(((

Հետո չասեք, չենք զգուշացրել...

 

 

Լրահոս

Դիտել ավելին