Հաշվի առնելով Սասնա Ծռերի զինված խմբի նկատմամբ դատավարության հետ կապված հանրային մեծ ուշադրությունը, տարատեսակ մեկնաբանությունները, որոնք հնչում են, հնչելու են հանրային հարթակներում՝ զոհված մարդկանց փաստից մինչև ինքնազոհման գնացած մարդկանց, ամենաբացասականից մինչև ամենադրական գնահատականները, հերոսացումից մինչև դավաճանություն և այլն:
Անհրաժեշտ եմ համարում, վերստին մեկ անգամ անդրադառնալ հիմնական հարցին, որը ներկայացրել եմ դեռևս անցած տարի հուլիսին:
Ամենից կարևորը պետք է ուշադրության կենտրոնում պահել հետևյալ հարցը.
- Ով է մեղավոր ԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ համար, որը հանգեցրեց Սասնա Ծռերի խմբի կողմից զինված գործողության իրականացմանը:
Առանց այս հարցադրման, ցանկացած մեկնաբանություն, գնահատական, կլինի ոչ միայն թերի, այլ ըստ այս կամ այն խմբի շահերից բխող:
Առանց այս հարցադրման, ցանկացած գնահատական կնպաստի ԱՅԴ ԻՐԱՎԻՃԱԿ համար թիվ մեկ պատասխանատուի՝ Սերժ Սարգսյանի իշխանության շահերին, որի հիմքում ընկած է արդեն բազմիցս կիրառված "բաժանիր, որ տիրես սկզբունքը":
Այո, մահացել են մարդիկ, որը չի կարող անտարբեր թողնել որևէ մարդու, և չես կարող չցավակցել նրանց հարազատներին:
Հենց իրենք Սասնա Ծռի խմբի անդամները կամավոր հանձնվեցին, իրենց իսկ խոսքերով՝ արյունահեղությունից խուսափելու համար:
Զարմանալիորեն այս փաստը համառորեն անուշադրության է մատնվում:
Մյուս կողմից, ինչ է՞, Սասնա Ծռերի խմբի անդամների անձնական նպատակների համար էին գնացել ծայրահեղ գործողության՝ զոհաբերելով սեփական կյանքն ու ազատությունը: Ոչ ոք չի կարող նման բան անգամ անցկացնել մտքով:
ԹԵ ԶՈՀՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ, ԹԵ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶՈՀԵՐԸ, ՈՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀԵՆՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է, որը ՁևԱՎՈՐԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ և ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՊԱՏԺԵԼԻ համակարգ, երբ իշխանությունը և նրա ներկայացուցիչները բացարձակապես որևէ պատասխանատվություն չեն կրել ու չեն կրում պետության և նրա քաղաքացիների նկատմամբ կատարած կազմակերպված, համակարգված և շարունակական հանցագործությունների համար:
Մինչ այժմ ՈՉ ՈՔ, կրկնում եմ ՈՉ ՈՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ 2008թ Մարտի 1-ին առնվազն 10 քաղաքացիների սպանության համար, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների մահվան հանգամանքների համար, բնակչության առնվազն 55%-ին ծայրաստիճան աղքատության հասցնելու համար, պետական ինստիտուտները հետևողական փչացնելու՝ կոռումպացնելու համար, առնվազն 320 հազար հոգու արտագաղթելու համար, պետության և նրա քաղաքացիների ներքին ու արտաքին անվտանգությունը խարխլելու, խոցելի դարձնելու համար, որոնց համար անմիջական պատասխանատվություն է կրում անձամբ Սերժ Սարգսյանը:
Ես անձամբ զինված մեթոդներով խնդիրների լուծմանը դեմ եմ, որը որպես կանոն կիրառել են հենց ՀՀ-ի իշխանությունները քաղաքացիների նկատմամբ իրենց իշխանությունը պահպանելու և քաղաքացիներին պարտադրելու նպատակով: Եվ, երբ նման պետությունում իշխանության ձևավորման, որոշումների կայացման մեջ նրա քաղաքացիների մասնակցությունը բացառված է, երբ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի կողմից սեփական շահերից ելնելով, միշտ էլ մարդիկ են հայտնվելու որոնք ընդվզելու են, չեն համակերպվելու, ընդհուպ նման ծայարհեղ միջոցների կիրառմամբ:
Այս հարցերին կլինի՞ անդրադարձ դատավարության ընթացքում, դժվարանում եմ ասել, բայց միանշանակ է, որ առանց ԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ հաշվի առնելու, որում հայտնվել են թե իրավապ մարմինների ներկայացուցիչները, տվյալ դեպքում ոստիկանները, թե ՀՀ քաղաքացիները, տվյալ դեպքում Սասնա Ծռեր խմբի անդամները, դատավարությունը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ:
Տարատեսակ դավադրությունների տեսությունների հիման վրա որևէ մեկնաբանություն առանց հաշվի առնելու ԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ձևավորմանը, որում գտնվում ենք ԲՈԼՈՐՍ, վերստին կլինի ոչ միայն անհիմն, այլ ավելին, միտված կլինի ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ համար պատասխանատվության հարցը օրակարգից հանելուն: