Կարևոր իրադարձություններ

«ՀՀ Գիտությունների ակադեմիային պետական բյուջեից հատկացվել է միջոցներ խնձորների գենետիկական կոդը ստուգելու՝ հայի գենի հետ անհամատեղելի խնձորները որոշելու համար»

26 Ապրիլ, 2017 12:35
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«ՀՀ Գիտությունների ակադեմիային պետական բյուջեից հատկացվել է միջոցներ խնձորների գենետիկական կոդը ստուգելու՝ հայի գենի հետ անհամատեղելի խնձորները որոշելու համար»

ՀՀ Գիտությունների ակադեմիային պետական բյուջեից հատկացվել է միջոցներ խնձորների գենետիկական կոդը ստուգելու՝ հայի գենի հետ անհամատեղելի խնձորները որոշելու համար։ Հետո գենետիկորեն անհամատեղելի խնձորների դեմ անխնա պայքար կսկսեն իրականացնել երիտասարդական հայրենապահ ջոկատները․․․

Դեռ ուր ե՞ք․․ 
Ու ընդհանրապես բոլոր ապրանքների գենետիկական կոդերն էլ պետք է որոշել՝ հագուստ, նավթ, գազ, կաթ, միս։ Օդինն էլ հա չմոռանաք, կարող է թթվածնի կամ ազոտի գենետիկական կոդը փոխած լինեն։

Անպայման նաև Արևի, Լուսնի, ծանրության ուժի կոդն էլ որոշեք, նաև ձկների, ջրի, հողի․․

Դեռ ինչքան գործեր կան անելու․․․․

Բա էլ մտածողության ու հոգեբանության հիվանդությունները հո պոչով ու պոզով չեն լինում․․․

Եվրազիյսկի ստանդարտները հո չի՞ կարելի ոտնահարել․․․

Հիվանդ, Հիվանդ ու այս աստիճան հիվա՞նդ․․ՉՉՉՉ

 

Լրահոս

Դիտել ավելին