Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    564
    572

  • RUB

    8,09
    8,34

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Մեղր հրաշագործը

12 Հոկտեմբեր, 2015 20:05
Մեղր հրաշագործը

1. Փոքր վնասվածքները և այրվածքները կարելի է բուժել մեղրի միջոցով, որը սպանում է վարակը և նվազեցնում բորբոքումը:

2. Մեղրը պայքարում է կոպիտ հազի դեմ: Քնելուց առաջ մի գդալ մեղր կերեք և հանգիստ կքնեք:

3. Մեղրը ձեր ամենօրյա սննդակարգ ներառելով՝ ավելի առողջ կդառնաք: Չնայած մեղրը շատ կալորիաներ է պարունակում, այն պարունակում է նաև բազմաթիվ օգտակար նյութեր:

4. Չոր մաշկի և թեփի դեմ օգտակար է մեղրով վաննաներ ընդունել: Պարզապես մեղրը խառնեք տաք ջրում և մաշկի համապատասխան հատվածին քսեք, ապա լավ լվացեք ջրով:

5. Ամերիկացի գիտնականները վերջերս պարզել են, որ մեղրը դրական ազդեցություն է թողնում արյան վրա:

6. Մեղրը կանխարգելում է բշտիկների առաջացումը: Պատճառն այն է, որ մեղրը հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ ունի: Մեղրով թրջված բամբակը դրեք մաշկի պրոբլեմատիկ հատվածին և թողեք ողջ գիշեր:

7. Մեղրը դարչինի հետ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, ամրացնում է անոթները, իջեցնում խոլեստերինի մակարդակը:

8. Մեղրն էներգիայի հիանալի աղբյուր է:

9. Շատերը պնդում են, թե մեղրը օգնում է ալերգիայի դեպքում: Իհարկե, սա դեռ ապացուցված չէ:

10. Մեղրն օրգանիզմին օգնում է առավել արագ ազատվել ալկոհոլից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին