Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերայի ծառայություններով,- այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
26-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ կարող է տեղափոխվել ձմռանը վարձակալության իրավունքով, սակայն չի բացառվում, որ «կապտանռնագույնները» ձեռք կբերեն նրա տրանսֆերը։
Հերերան դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարգավիճակից, քանի որ չի ստանում բավարար խաղային պրակտիկա։