Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    565,5
    573,5

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

10 Հոկտեմբեր, 2015 14:26
Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Միկան (Միքայել Վարոսյան) ներկայանում է մերօրյա կուպիդոնի կերպարով, ով նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա ռոքնռոլ ժանրի երգով:

Մրցութային ՛՛LOVE՛՛ երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո եւ երջանկության մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, եւ իր աշխատակիցները մշակում եւ կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի գերժամանակակից գրասենյակից, որը տեղակայված է ստեղծագործ երեխաների մոլորակում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Միկան եւ իր օգնականները փորձում են կազմակերպել եւ կարգավորել սիրուն առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաեւ համերաշխություն եւ բարություն տարածել ողջ աշխարհում: Կուպիդոնի աշխատանքը մեծ պատասխանատվություն եւ ուշադրություն է պահանջում, իսկ կարեւորագույն այդ առաքելությունն իրականացնելիս Միկային կօգնի իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին:

՛՛LOVE՛՛ երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաեւ հիշեցում ժպիտի աներեւակայելի ուժի եւ կարեւորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն:

Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, օպերատորն է Կարեն Ստեփանյանը, իսկ ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա:

Երգի տոնն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին