Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման նախօրեին Նիսում կայացած Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղում (4:0) աչքի ընկավ դուբլով, սակայն չկարողացավ ավարտին հասցնել հանդիպումը ստացված վնասվածքի պատճառով:
2-րդ գոլից հետո «Ռեալի» հարձակվողը ձախ ազդրի վնասվածք ստացավ ու փոխարինվեց Օլիվյե Ժիրուով:
27-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի բարդության աստիճանը դեռ հայտնի չէ: