Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    567,5
    575,5

  • RUB

    8,17
    8,42

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ալեքսանյանն ու Քոչարյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

09 Հոկտեմբեր, 2015 10:48
Ալեքսանյանն ու Քոչարյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

1.5 ժամից՝ Երևանի ժամանակով 12:00-ին հարավկորեական Մունգյոնում կմեկնարկեն Բանակային Համաշխարհային խաղերի ծրագրով հունահռոմեական ոճի ըմբիշների մրցումային 1-ին օրվա եզրափակիչները:

Այսօր մրցագորգը 59, 71, 80 և 98կգ քաշային ըմբիշներինն էր: Այս քաշերից 3-ում ներկայացված է նաև Հայաստանի թիմը՝ 59կգ քաշային կարգում մրցագորգ է դուրս եկել Գևորգ Ղարիբյանը, 71կգ քաշային կարգում՝ Ռաֆայել Ալեքսանյանն ու 80կգ քաշային կարգում՝ Սարգիս Քոչարյանը:

Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն, 59կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտություն է կրել հենց մեկնարկում՝ 7:0 հաշվով գոտեմարտը տանուլ տալով աշխարհի գավաթակիր, համաշխարհային ունիվերսիադայի հաղթող ռուս Իվան Կույլակովին:

Իսկ այ միջազգային մրցաշարերի հաղթող 71կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանն ու U23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, 80կգ քաշային Սարգիս Քոչարյանը շատ ավելի հաջող են հադես եկել:

Ալեքսանյանն իր մեկնարկային գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում 8:0 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի բանակային Սամրան Նասիբովի նկատմամբ, ապա՝ 1/4 եզրափակչում 5:4 հաշվով պարտվել է իրանցի Մոհամադի Գերայիին: Վերջինս հասել է եզրափակիչ, ուստի՝ Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու իրավունք է ստացել ու հաջողությամբ օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից՝ 4:2 հաշվով առավելության հասնելով հնդիկ Քեյքեյ Յադավի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար Ալեքսանյանը կպայքարի Իբրահիմ Էլդսուկիի նկատմամբ:

Իսկ 80կգ քաշային Սարգիս Քոչարյանը նախ 8:0 հաշվով առավելության հասավ մոնղոլ Բոլդբաատար Բուդ Օխիրի նկատմամբ, ապա՝ 1/4 եզրափակչում 8:3 հաշվով հաղթեց կորեացի Յուն Հոն Կիմին, իսկ արդեն կիսաեզրափակչում 4:1 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին ու այժմ բրոնզե մեդալի համար կպայքարի լիտվացի Յուլիուս Մատուզևիչուսի հետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին