Կարևոր իրադարձություններ

Մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 407 միլիոն դոլարով.«Հայկական ժամանակ»

31 Հոկտեմբեր, 2015 08:19
Մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 407 միլիոն դոլարով.«Հայկական ժամանակ»

Այս տարվա սեպտեմբերին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զատ ներհոսքը) կազմել է ընդամենը 78.7 միլիոն դոլար, ինչը անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշից պակաս է մոտ 1.8 անգամ։
Սա մասնավոր տրանսֆերտների՝ վերջին առնվազն 8-9 տարիների ամենափոքր ծավալն  է, որ արձանագրվում է սեպտեմբերին։ Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008–2009թթ. մասնավոր տրանսֆերտների   նման   ցածր   մակարդակ   սեպտեմբերին   չի գրանցվել (տրանսֆերտները ունեն խիստ սեզոնային բնույթ)։

 

Այս տարվա առաջին ինը ամիսներին մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 407 միլիոն դոլարով, կամ 38 տոկոսով։ Մասնավոր տրանսֆերտների նվազումը ՀՀ սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակի հիմնական պատճառն Է։ Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը և բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակը հիմնականում պայմանավորված է հենց մասնավոր տրանսֆերտների ծավալով, որը գրեթե ՀՀ պետական բյուջեի չափի է: Մասնավոր տրանսֆերտները Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից։  Աղբյուրը արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն են:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին