Ճապոնական Mazda մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է RX Vision նոր կոնցեպտը, որը պետք է լինի RX-7 և RX-8 սպորտային մոդելների հաջորդը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, երկդռնանի և 2 նստատեղ ունեցող կուպեն ունի բավական երկար «մարմին», որը փոքր- ինչ հիշեցնում է Jaguar F-type կուպեն:
Աղբյուրը հավելում է, որ կոնցեպտի տեխնիկական բնութագրի վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չեն։