Shamshyan.com-ը գրում է. Այսօր` հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի, Երևանի 1-03 շտաօպօգնության կայանից հայտնել են, որ բուժբրիգադը կանչով մեկնել է Վահագնի թաղամասի հարևանությամբ գտնվող ձորակ, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժի օպերատիվ խումբը, ովքեր սպասում են որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Դեպքի վայր է ժամանում նաև դատական բժիշկը:
Ավելին՝ այստեղ