1997թ-ի Հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ հավերժ կհիշվի որպես սարսափելի և ողբերգական օր: Այս օրը ՀՀ Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի ժամանակ տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում:
Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել է, իսկ 91-ը գերևարվել։
Հոկտեմբերի 27-ին ընդառաջ` shabat.am-ը ներկայացնում է ահաբեկչական գործողությանը զոհ դարձած 8 քաղաքական գործիչների:
Կարեն Դեմիրճյան (1932-1999) հայ քաղաքական և պետական գործիչ է, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար(1974–1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999), Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու)։
Հիշողություններ Կարեն Դեմիրճյանի քաղաքական գործունեությունից.
Վազգեն Զավենի Սարգսյանը ( 1959 -1999թ.), հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999թ.-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր։
Հիշողություններ` Վազգեն Սարգսյանի կյանքից.
Յուրի Գուրգենի Բախշյան (հունիսի 28, 1947 - Հոկտեմբեր 27, 1999թ.), հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ։
Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն են տալիս 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերին:
Նշենք, որ ըստ պարզ քրոնոլոգիայի, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հեղինակներն էին Նաիրի Հունանյանն ու նրա զինված խումբը: Սակայն բազմաթիվ մանրամասներ մինչ օրս պարզված չեն: Մասնագիտությամբ լրագրող Նաիրի Հունանյանն ու հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման: