Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,96
    8,21

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Երևանի որոշ հատվածներում

08 Հոկտեմբեր, 2015 16:50
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առիթով ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Երևանի որոշ հատվածներում

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.

Հոկտեմբերի 10-ին

Ժամը 8:00-24:00՝ Ազատամարտիկների-Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսու փողոց ընկած հատվածը
Ժամը 12:00-22:30՝ Այվազովսկու և Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակ ընկած հատվածը
Ժամը 22:00-ից՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ 
Ժամը 22:00-ից մինչև 11.10.2015թ. ժամը 24:00` Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոց խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից երթևեկելի հատվածը։

Հոկտեմբերի 11-ին

Ժամը 11:00-ից՝ Շահումյան հրապարակը՝ Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածը
Ժամը 13:00-16:00՝ Գր.Լուսավորչ պողատան՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Զաքյան փողոցի խաչմերուկ
Ժամը 14:00-24.00` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ
Ժամը 12:00-16:00՝ Ռուսաստանի հրապարակը՝ Արգիշտի փողոց
Ժամը 17:30-24:00` Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:



Երևանի քաղաքապետարան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին