Կարևոր իրադարձություններ

Հրազդանում տեղի է ունեցել ավտովթար. մեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ

22 Մարտ, 2025 11:24
Հրազդանում տեղի է ունեցել ավտովթար. մեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ

Մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 62-ամյա Խաժակ Գ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 22-ամյա Միշա Խ․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին