Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով բուժման կուրս է անցնում թոքաբորբից, երկար վերականգնողական կարիք կունենա՝ իր խոսքը վերականգնելու համար, ասել է արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հնարավորություն ունեցա շփվել նրա հետ, և ես երջանիկ եմ, քանի որ գիտեի, որ նրա մարմինը կարող է արձագանքել այս կամ այն կերպ, և, ի վերջո, ես ճիշտ էի, քանի որ ֆիզիկապես նա իրեն լավ է զգում։
Հիմա նրան ռեաբիլիտացիայի կարիք կլինի, քանի որ երկար ժամանակ անց, թթվածնի ինտենսիվ հոսքի պայմաններում, ամեն ինչ չորանում է, եւ այդ ժամանակ դու ստիպված ես սովորել գրեթե նորից խոսել», - ուրբաթ երեկոյան Հռոմում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է կարդինալը։