ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Իրանի հետ երկխոսություն կառուցել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը՝ ուժ չկիրառելու համար։
Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։
Կարլսոնը խոստովանել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե շատ մարդիկ թե՛ ամերիկյան վարչակազմի ներսում, թե՛ դրսում փորձում են Թրամփին մղել ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը, կարծես, ցանկանում է նախ և առաջ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
«Այո, դա ճիշտ է», – պատասխանել է Վիթքոֆը:
«Կարծում եմ, որ նա ցանկանում է հարգանքով վերաբերվել Իրանին: Նա ցանկանում է վստահության հարաբերություններ հաստատել նրանց հետ, եթե հնարավոր է: Եվ դա նրա հրահանգն է իր վարչակազմին: Հուսով եմ, որ իրանցիները դրականորեն կընդունեն դա», – հավելել է հատուկ բանագնացը: