ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը։
Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Լուիս Բոնոն։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։
Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»,-գրել է նա։
Հիշեցնենք որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։