Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենն այսօր հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը արգելափակել էր պատերազմից տուժած պաղեստինյան տարածք ուղարկվող ցանկացած օգնություն: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
Իսրայելը հայտարարել է, որ արգելափակում է մարդասիրական օգնության մատակարարումները Գազա, քանի դեռ պաղեստինցի զինյալները չեն ընդունել հրադադարի երկարաձգման պայմանները։