Կարևոր իրադարձություններ

Սիրիայում իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն է ունեցել Թուրքիան. Իրանի արտգործնախարար

09 Մարտ, 2025 13:28
Սիրիայում իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն է ունեցել Թուրքիան. Իրանի արտգործնախարար

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ:

«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, նրա կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ​​ենթակառուցվածքի ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, որոնք իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները»,- «Ֆրանսպրես»-ին տված հարցազրույցում ասել է նա՝ միաժամանակ նշելով.

«Իրանը հակամարտության մեջ չէ Թուրքիայի հետ, մենք Թուրքիայի հետ կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները և խորհրդակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին