Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Սիրիայի դեպքերը

10 Մարտ, 2025 00:30
ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել Սիրիայի դեպքերը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները՝ կոչ անելով հետաքննել քաղաքացիական բնակչության մահապատիժները ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Համաձայնեցված հարձակումներից հետո մենք ստանում ենք չափազանց անհանգստացնող հաղորդագրություններ ընտանիքների սպանությունների մասին, ներառյալ՝ կանանց, երեխաների և վիրավոր զինյալների:

Անհրաժեշտ է անցկացնել բոլոր սպանությունների ու այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ ու անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի ու չափանիշների»,- ասված է Տյուրկի մեկնաբանության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին