Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ապացուցի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը, որպեսզի այդ հարցում առաջընթացը լինի։
«Եթե նախագահն ու պետքարտուղարը համարեն, որ Զելենսկին լուրջ է տրամադրված, և մենք հասկանանք, որ կարողանում ենք առաջ շարժվել, ապա այդպես էլ կանենք։ Անհամբեր սպասում ենք դրան»,- ասել է նա՝ նշելով՝ Զելենսկու պահվածքը Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նկատողություն արեց անհարգալից վերաբերմունքի համար, անակնկալ էր ամերիկյան կողմի համար։