Կարևոր իրադարձություններ

Միացյալ Նահանգներ անօրինական կերպով 21 միլիոն մարդ է եկել. Թրամփ

08 Մարտ, 2025 00:20
Միացյալ Նահանգներ անօրինական կերպով 21 միլիոն մարդ է եկել. Թրամփ

Միացյալ Նահանգներ անօրինական կերպով 21 միլիոն մարդ է եկել, նրանց թվում կան մարդասպաններ, բռնաբարողներ և թմրավաճառներ:

Այս մասին Սպիտակ տանը  հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք մարդկանց են սպանում։ Իսկ սահմանային անվտանգության մեր թիմն այս պահին մեծ աշխատանք է կատարում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Աղբյուրները, որոնք ծանոթ են Թրամփի զանգվածային արտաքսման խոստումների կատարմանը, հայտնել են, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության տեղական գրասենյակներին ամբողջ երկրում հանձնարարվել է ուժեղացնել իրենց կանոնավոր գործողությունները՝ ավելի շատ ներգաղթյալներ ձերբակալելու համար: Ըստ նրանց՝ այս գործողություններին կարող են ներգրավվել այլ գերատեսչությունների դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին