Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Մարգահովիտ գյուղում

09 Մարտ, 2025 17:47
Հրդեհ է բռնկվել Մարգահովիտ գյուղում

Մարտի 9-ին՝ ժամը 12:50-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին