Կարևոր իրադարձություններ

Ստեփանավան-Ամրակից ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

09 Մարտ, 2025 18:37
Ստեփանավան-Ամրակից ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մարտի 9-ին՝ ժամը 15:11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ, արգելափակումից դուրս են բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին