Կարևոր իրադարձություններ

Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների նկատմամբ. Մասկը՝ Սպիտակ տան մոտ ակցիայի մասին

09 Մարտ, 2025 14:16
Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների նկատմամբ. Մասկը՝ Սպիտակ տան մոտ ակցիայի մասին

ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկն արձագանքել է Սպիտակ տան մոտ ուկրաինական հսկա դրոշի ծածանման ակցիային:

«Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների, հատկապես Մոնակոյում առանձնատներ ունեցողների նկատմամբ, և դա անմիջապես կդադարի։ Սա է փազլի բանալին»,- գրել է Մասկը:

Մարտի 8-ին Սպիտակ տան մոտ տեղի է ունեցել ակցիա, որի ժամանակ մասնակիցները ծածանել են Ուկրաինայի հսկայական դրոշը՝ պահանջելով, որ Թրամփը շարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:
 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին