Կարևոր իրադարձություններ

Ըմբշամարտիկ Կնյազ Իբոյանը 10:0 հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ

09 Մարտ, 2025 21:41
Ըմբշամարտիկ Կնյազ Իբոյանը 10:0 հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ

Կնյազ Իբոյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչ:

Հայաստանի ներկայացուցիչը 92 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 10:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Սահալյուկին։ Այս մասին գրում է sport.news.am-ը:

Կնյազ Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր բելառուս Իգնատյուկին։

Մ-23 Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ Լեւիկ Միքայելյանը:

61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Միքայելյանը 11:1 հաշվով պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Միկիտա Աբրամովին: Մինչեւ կիսեզրափակիչ Լեւիկ Միքայելյանը երկու հաղթանակ էր տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների նկատմամբ։

Կիսաեզրափակիչի գոտեմարտ կանցկացնի նաեւ 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Մրցակիցը ուկրաինացի Վլադիմիր Կոչանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին