Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվների վրա կուտակված տոկոսները։
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն, լրացուցիչ օգնությունը թույլ կտա հասցնել 155 մմ արկեր, ինչպես նաև AASM պլանավորող ռումբեր։