ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ուկրաինական ճակատը կփլուզվի, եթե ինքը արգելափակի Ուկրաինայի զինված ուժերի մուտքը Starlink արբանյակային հաղորդակցություններին։
«Իմ Starlink համակարգը ուկրաինական բանակի ողնաշարն է: Եթե անջատեմ այն, նրանց ամբողջ ճակատային գիծը կփլուզվի:Ես հոգնել եմ տարիներով փակուղային կոտորածներից, որտեղ Ուկրաինան անխուսափելիորեն կպարտվի», - գրել է նա։