Կարևոր իրադարձություններ

Վանաձորի «Երևան Սիթի»-ի մոտակայքում 29-ամյա տղամարդ է կյանքից զրկվել

09 Մարտ, 2025 12:42
Վանաձորի «Երևան Սիթի»-ի մոտակայքում 29-ամյա տղամարդ է կյանքից զրկվել

Այսօր՝ մարտի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բրիգադը մահացած վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արտյոմ Ն.-ն է, ով կրծքավանդակի հատվածում ունի կտրած-ծակած վերք և ըստ նախնական տեղեկությունների նա շտապօգնության ավտոմեքենայով մահացած տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն ժամը 03:30-ի սահմաններում, իսկ դեպքն էլ տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Արցախի պուրակի հարևանությամբ գտնվող «Երևան Սիթի»-ի մոտ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին