Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգու, տարհանվել է մոտ 10 քաղաքացի, իսկ հրշեջներն էլ այնուհետև նախ կանխել են առաջին հարկի բնակարանում առաջացած կրակը, ապա մարել այն։
Բնակարանի ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։