Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին

07 Փետրվար, 2025 22:44
Ռուսաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին

Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարի աճել է 4.1 տոկոսով:

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

««Ռոսստատ»-ը ներկայացրել է առաջին գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 4.11 տոկոսով, այսինքն՝ պաշտոնական կանխատեսումից 0.2 տոկոսային կետով ավելի: Դա ավելին է, քան սպասվում էր։ Ռուսաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալը մինչև 2024 թվականի վերջ հասել է պատմական առավելագույնի և կազմել 200 տրլն ռուբլի»,- նշել է Միշուստինը:

 

Լրահոս

Դիտել ավելին