Կարևոր իրադարձություններ

ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի Լուիս Էնրիկեի հետ

07 Փետրվար, 2025 23:20
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի Լուիս Էնրիկեի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, կիսապաշտպան Վիտինյայի, պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի ու Նունու Մենդեշի հետ պայմանագրերիի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում է RMC Sport-ը:

54-ամյա մասնագետը փարիզյան ակումբում է 2023 թվականի հուլիսից:

Էնրիկեն ՊՍԺ-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը:

Փարիզյան թիմի ղեկին իսպանացին հաղթել է 85 խաղերից 57-ը:

ՊՍԺ-ն Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում անպարտելի է և 10 միավորի առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

Լրահոս

Դիտել ավելին