Կարևոր իրադարձություններ

Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին

07 Փետրվար, 2025 23:00
Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին

Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։

Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,- գրել է Կոստանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին