Կարևոր իրադարձություններ

Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

07 Փետրվար, 2025 21:04
Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։

Ինչպես տեղեկացնում է Sputnik Грузия-ն, տրանսպորտի մնացած տեսակների համար երթևեկությունը բաց է։

Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:

 

Լրահոս

Դիտել ավելին