Կարևոր իրադարձություններ

Հրդեհ` Հալաբյան փողոցում

07 Փետրվար, 2025 21:45
Հրդեհ` Հալաբյան փողոցում

Փետրվարի 7-ին, ժամը 16:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:38-ին։ Բնակարանի խոհանոցում և միջանցքում այրվել են կենցաղային իրեր, ջերմահարվել են բնակարանի պատերն ու  հյուրասենյակը՝ գույքով (15 քմ)։

Հրշեջ-փրկարարները շենքի տարբեր հարկերից տարհանել են 3 քաղաքացու։

 

 

Լրահոս

Դիտել ավելին