Կարևոր իրադարձություններ

Հայաստանը երբեք չի մոռանա Նանսենի հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված ջանքերը. Միրզոյան (տեսանյութ)

07 Փետրվար, 2025 18:48
Հայաստանը երբեք չի մոռանա Նանսենի հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված ջանքերը. Միրզոյան (տեսանյութ)

Փետրվարի 7-ին Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ:

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում.

«Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։

Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային արժանապատվության, համերաշխության և բարոյական պատասխանատվության այն սկզբունքներին, որոնք Նանսենն այդքան եռանդուն կերպով պաշտպանում և մարմնավորում էր»։

Ինստիտուտում կայացած կարճ քննարկմանը երկուստեք ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին աջակցության հարցում Նանսենի կողմից գործադրված մարդասիրական ջանքերի կարևորությունը, թե՛ Հայաստանում, թե՛ Նորվեգիայում նրա գործունության նկատմամբ առկա մեծ հարգանքը։

Անդրադարձ է կատարվել նաև ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կարևորվել է երկկողմ գիտական կապերի խորացումը և փորձի փոխանակման նոր հնարավորությունների առավելագույնս իրացումը, այդ թվում՝ ՄԱԿ Կենսաբազմազանության կողմերի համաժողովի՝ Հայաստանում անցկացման շրջանակներում։

Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել ինստիտուտում և ծաղկեպսակ է զետեղել մեծանուն նորվեգացի հումանիստի և գիտնականի գերեզմանին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին